Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2016թ. Եվրոպան ևս 1 միլիոն գաղթականի է սպասում

10:50, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
2016թ. Եվրոպան ևս 1 միլիոն գաղթականի է սպասում

Գաղթականների հարցերով միջազգային կազմակերպության կանխատեսումներով` 2016թ. ևս 1 միլիոն գաղթական կժամանի Եվրոպա:
     Կազղմակերպության տվյալներով` 2015թ. Միջերկրական ծովով Եվրոպա է հասել 1 միլիոն 4 հազար 356 գաղթական: Գաղթականների այդ հսկայական հոսքը դադարեցնել հնարավոր է միայն Սիրիայում արմատական փոփոխություններ կատարելով:
     «Եթե վաղը Սիրիայում ռազմական գործողությունները հանկարծ ավարտվեն, և միլիոնավոր մարդիկ ցանկանան հետ վերադառնալ իրենց տներն ու վերականգնեն իրենց տնտեսությունը, ապա շատ արագ փոփոխություններ կլինեն»,- կազմակերպության հատուկ ներկայացուցչին է մեջբերում ТАСС-ը:
     Նշվում է, որ վերջին ժամանակներում Եվրոպա հասած փախստականների 91%-ը Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից են:

4973 | 0
Facebook