Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համաշխարհային շուկայում նավթի գներն աճում են

10:21, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Համաշխարհային շուկայում նավթի գներն աճում են
     Ասիա-խաղաղօվկաինոսյան տարածաշրջանում նավթի վաճառքի ցածր ցուցանիշների ֆոնին համաշխարհային շուկայում սև ասկու գներն աճում են: Այս տարածաշրջանում շուկաների մեծ մասը փակ է, քանի որ մենկնարկել են լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությունները: Այսօր փակ կլինեն Սինգապուրի, Հոնկոնգի, Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Ֆիլիպինների և Թայվանի շուկաներն, իսկ Չինաստանի շուկան փակ կլինի ողջ շաբաթվա ընթացքում:
     Առավոտյան եվրոպական «Բրենթ» նավթային խառնուրդի 1 բարելի արժեքը հասել է 34.45 դոլարի` 1.16% ավելի: Ամերիկյան նավթը գնահատվել է 31.23 դոլար` 1.12% ավելի:
6392 | 0
Facebook