Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լեսթեր»-ի՝ Անգլիայի չեմպիոն հռչակվելու դեպքում բրիտանական բուքմեյքերական ընկերությունները խոշոր ֆինանսական կորուստներ կկրեն

19:30, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
«Լեսթեր»-ի՝ Անգլիայի չեմպիոն հռչակվելու դեպքում բրիտանական բուքմեյքերական ընկերությունները խոշոր ֆինանսական կորուստներ կկրեն

«Լեսթեր»-ի՝ Անգլիայի 2015/16 առաջնության հաղթող ճանաչվելու դեպքում բրիտանական բուքմեյքերական ընկերությունները խոշոր ֆինանսական կորուստներ կկրեն։ Այսպես, «Sky Bet» ընկերությունը կկորցնի մոտ 7,5 մլն դոլար։ Ամենախոշոր խաղադրույքն ընկերությունը վերցրել է օգոստոսի կեսերին։ Կլաուդիո Ռանյերիի սաների հաղթանակի դեպքում՝ 40 ֆունտ սթերլինգ խաղադրույքից (5001,0 գործակցով) «Sky Bet»-ը հաճախորդին կվճարի մոտ 200 հազար ֆունտ սթերլինգ (մոտ 290 հազար դոլար)։
     «Եթե Ռանյերիի թիմն անի անհնարինը, դա սարսափելի արդյունք կլինի մեզ համար։ Այս պահին մենք կորցնում ենք 7,5 մլն դոլար, եթե թիմը դառնա չեմպիոն։ Ինչևէ, դա պատմության մեծագույն նվաճումը կլինի»,- նշել է «Sky Bet»-ի՝ PR-բաժնի պետ Սանդրո Դի Միքելեն՝ մեկնաբանելով ստեղծված իրավիճակը։
     Հիշեցնենք, որ 25 տուրից հետո «Լեսթեր»-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է։

3860 | 0
Facebook