Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոուրինյոն խոսել է մեծ ֆուտբոլ վերադառնալու մասին

18:28, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
Մոուրինյոն խոսել է մեծ ֆուտբոլ վերադառնալու մասին

Լոնդոնի «Չելսի»-ի, Մադրիդի «Ռեալ»-ի և Միլանի «Ինտեր»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է մեծ ֆուտբոլ վերադառնալու մասին։
     «Պատրաստ եմ վերսկսել աշխատանքս։ Դա ինձ անհրաժեշտ է երջանկության համար։ Ինչքան ինձ հիշում եմ, միշտ աշխատել եմ։ Մարզչական գործունեության մեջ եմ 2000 թվականից։ Մի քանի ամիս դադար էի վերցրել 2007 թվականին, երբ լքեցի «Չելսի»-ն։ Սա 15 տարվա մեջ երկրորդ դադարս է։ Բայց համոզված եմ, որ շատ շուտով կվերադառնամ աշխատանքին»,- նշել է մարզիչը։
     Հիշեցնենք, որ «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից Ժոզե Մոուրինյոն պաշտոնանկ էր արվել 2015-ի դեկտեմբերի 17-ին։

3973 | 0
Facebook