Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորսված մանկություն. սարսափելի պայմաններում աշխատող երեխաները` Լյուիս Հայնայի լուսանկարներում

16:01, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
Կորսված մանկություն. սարսափելի պայմաններում աշխատող երեխաները` Լյուիս Հայնայի լուսանկարներում

Լյուիս Հայնան աշխարհում առաջին լուսանկարիչներից է եղել, ով իր լուսանկարները կիրառել է որպես աշխատանքի ու կյանքի սարսափելի, անմարդկային պայմանների դեպ պայքարի միջոց: Նա հավատում էր, որ այդպիսով հնարավոր է փոխել այն: Հայնան Միացյալ Նահանգների գործարաններում ու արտադրամասերում շահագործման ենթարկվող երեխաների պաշտպանության խորհրդանիշ է եղել: Նա էլ մանուկ ժամանակ այդ երեխաներից մեկն է եղել, քանի որ հոր մահից հետո ստիպված է եղել աշխատել գործարանում, որպեսզի կարողանա վճարել ուսման համար:

1908թ. Հայնան աշխատանքի է ընդունվել Երեխաների աշխատանքի հարցերով ազգային կոմիտեում` որպես ֆոտոթղթակից: Նրա լուսանկարների շարքը ցնցել է ողջ Ամերիկան, քանի որ մինչ այդ այնտեղ երեխաների շահագործումն ու աշխատանքի սարսափելի պայմանները հանրությունից գաղտնի են պահվել: Հայնայի աշխատանքների շնորհիվ ԱՄՆ-ում ընդունվել է օրենք` աշխատող երեխաների իրավունքների պաշտպանության մասին:

Հայնան վավերագրել է նաև Առաջին համաշխարհայինի տարիներին գաղթական երեխաների կյանքը: Բայց նրա կատարած գործն ամերիկյան իշխանությունների ու հանրության կողմից համապատասխան գնահատականի չի արժանացել: Նա մահացել է Նյու Յորքի աղքատների հիվանդանոցում, անհաջող վիրահատությունից հետո:

Վերջերս ամերիկյան Time պարբերականը հրապարակել է Հայնայի լուսանկարների գունավոր տարբերակները:

Ջուել և Հարոլդ Ուոքերներ, 6 և 5 տարեկան: Նրանք ամեն օր 11 կգ բամբակ են հավաքում: 1916թ., Օկլահամա նահանգ:

Ewen Breaker-ի ածխահատները, 1911թ., Փենսիլվանիա:

Քենթուքի նահանգի սևամորթ երեխաների դպրոցը: Դասին ներկա է աշակերտների չնչին մասը, քանի որ նրանց մեծ մասն աշխատում է ծխախոտի դաշտերում: 1916թ.:

Seaconnet Mill տեքստիլ գործարանի աշխատակիցները: Լուսանկարիչը նշել է, որ նրանցից և ոչ մեկ կարդալ ու գրել չգիտի:

Սեդի Փֆայֆեր, հասակը` 121 սմ: Աշխատում է Lancaster Cotton Mills բամբակամշակման գործարանում: 1908թ.:

Ջուլիան խնամում է տան փոքր երեխաներին: Մյուս երեխաներն աշխատում են գործարանում: 1911թ., Ալաբամա:

Ընդմիջում Մորգենթաունի Economy Glass Works ապակու գործարանում: 1908թ., Արևմտյան Վիրջինյա:

Bibb Mill No. 1 տեքստիլ գործարան: Որոշ երեխաներ այնքան փոքր են, որ ստիպված են լինում բարձրանալ հաստոցների վրա` թելերն ամրացնելու համար: 1909թ., Ջորջիա նահանգ:

7-ամյա Ֆենին ավագ քրոջ հետ աշխատում է գործարանում: Նա ամեն առավոտ աշխատանքի է գալիս ժամը 6-ին: Նրանց ընտանիքում 19 երեխա կա:

Տղան աշխատում է պահածոների գործարանում: 1909թ., Մերիլենդ:

Թերթ վաճառող տղաները, 1908թ., Սենթ Լուիս:

Փենսիլվանիայի Pennsylvania Coal Co. ընկերոըթյան ածխահատները, 1911թ.:

9262 | 0
Facebook