Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թայվանի երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 20-ից, 100-ից ավելի մարդ փլատակների տակ է

14:41, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
Թայվանի երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 20-ից, 100-ից ավելի մարդ փլատակների տակ է

«Սինխուա» գործակալությունը հայտնում է, որ Թայվանի Թայնան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 26-ի: «ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ էլ՝ փլված շենքերից մեկի փլատակների տակ գտնվում է առնվազն 132 մարդ: Ավելի քան 500 մարդ վիրավոր է, 300-ից ավելիին հաջողվել է փրկել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 6,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի՝ բնակչության թվով 4-րդ քաղաք Թայնանում: Կղզին գտնվում է սեյսմաակտիվ գոտում, երկրաշարժերն այստեղ հաճախադեպ են: Վերջին ավերիչ երկրաշարժը՝ 7,6 մագնիտուդով, այստեղ տեղի է ունեցել 1999-ին:

7290 | 0
Facebook