Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել՝ ԿԺԴՀ արձակած արբանյակի կապակցությամբ

13:03, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
ՌԴ ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել՝ ԿԺԴՀ արձակած արբանյակի կապակցությամբ

Փհենյանը պետք է մտածի այն մասին, թե արդյոք իր ժողովրդի շահերից է բխում ամբողջ աշխարհին հակադարձվող իր քաղաքականությունը: Այս մասին ասվում է ԿԺԴՀ կողմից հրթիռի արձակման մասին ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ: «Ստիպված ենք արձանագրել, որ Փհենյանը չանսաց միջազգային հանրության կոչերին՝ հերթական անգամ ցուցադրելով արհամարհանք միջազգային չափանիշների հանդեպ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում ներկայացված փաստաթղթում,- պարզորոշ է, որ նմանատիպ գործողությունները լրջորեն սրում են իրավիճակը Կորեական թերակղզում և ընդհանուր առմամբ՝ ամբողջ Հյուսիսարևելյան Ասիայում, նպաստում են փակ քաղաքակության կողմնակիցների շահերին ու ռազմական դիմադրության աճին, լրջորեն վնասում են տարածաշրջանի, առաջին հերթին՝ հենց ԿԺԴՀ-ի անվտանգությանը:

Հիշեցնենք, որ Փհենյանն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ հաջողությամբ տիեզերք է ուղարկել Երկրի արհեստական արբանյակ:

Այն արձակվել է մի հրթիռի օգնությամբ, որը կարող է դառնալ միջուկային մարտագլխիկի փոխադրիչ:

Աղբյուրը` lifenews.ru
6584 | 0
Facebook