Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրանը մտադիր է 5 անգամ ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

13:16, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
Իրանը մտադիր է 5 անգամ ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Իրանն էլեկտրամատակարարման երրորդ գծի շինարարական աշխատանքների շրջանակում մտադիր է 5 անգամ ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Գազարտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիրեզ Կամելին:

«Անգամ Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող համատեղ համաձայնագրով նախատեսված է գազի մատակարարման ծավալների ավելացում` օրական 5 միլիոն խորանարդ մետրով»,- Կամելիի խոսքերն է մեջբերում իրանական Mehr գործակալությունը:

Ներկա պահին Իրանն օրական շուրջ 1 միլիոն խորանարդ մետր գազ է մատակարարում Հայաստանին: Էլեկտամատակարարման նոր գծի շինարարությունը կարող է առանցքային գործոն դառնալ դեպի Հայաստան իրանական գազի մատակարարման ծավալների ավելացման համար, համոզմունք է հայտնել կազմակերպության տնօրենը, փոխանցում է РИА Новости-ն:

Նշենք, որ Իրանն ու Հայաստանը 2015-ի օգոստոսին էլեկտրամատակարարման երրորդ գծի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին համաձայնագիր են կնքել, որը պետք է միավորի 2 երկրների էներգահամակարգերը: Պայմանագրի արժեքն է 107 միլիոն եվրո: Այն նախատեսում է 2 տարվա ընթացքում 275 կմ երկարության հոսանքագծի կառուցում: Իրանը տվյալ նախագծի շրջանակներում ցանկանում է միանալ Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերին:
     3-րդ հոսքագիծը կդյուրացնի իրանական գազի դիմաց հայկական էլեկտրաէներգիայի մատակարարումը: Իրանական գազը հասնում է Երևանի ՋԷԿ, այնտեղ վերամշակման արդյունքում այն վերածվում է էլեկտարկանության և ետ ուղարկվում Իրան` 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎտ/ժամ էներգիա հաշվարկով:

7115 | 0
Facebook