Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել

11:40, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել

Այսօր տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը: Այն կմեկնարկի Նյու Յորքի ժամանակով 11:00-ին (ՀՀ ժամանակով` 20:00-ին): Արտակարգ նիստը կգումարվի Հարավային Կորեայի նախաձեռնությամբ` կապված Հյուսիսային Կորեայի կողմից հեռահար ազդեցության հրթիռի արձակման հետ, որը հակասում է Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևին:
     Նշենք, որ հեռահար ազդեցության հրթիռի արձակումն իրականացվել է Հյուսիսային Կորեայի հյուսիսարևմտյան հատվածից:
     Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն «անընդունելի» է որակել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումն, իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ դա սպառնալիք է ընդդեմ իր երկրի:

15742 | 1
Facebook