Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոուրինյոն հրավիրվել է Չինաստան՝ խորհրդականի պաշտոնում աշխատելու

02:10, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
Մոուրինյոն հրավիրվել է Չինաստան՝ խորհրդականի պաշտոնում աշխատելու
     «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին առաջարկել են դառնալ չինական ֆուտբոլային լիգայի խորհրդական։ Այս մասին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները։ Չինական ֆուտբոլային լիգայի ղեկավարները ցանկանում են նման կերպ բարձրացնել լիգայի մակարդակը։ Նշենք, որ Չինաստանի առաջնությունն այս ձմեռ ուշադրության կենտրոնում է հայտնվել տրանսֆերային անցուդարձի պատճառով։ Վերջերս չինական «Ցզյանսու Սայնթի»-ն 50 մլն եվրոյով ձեռք է բերել Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Ալեքս Թեյշերային և 30 մլն եվրոյով ձեռք է բերել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ռամիրեսին։ Չինական մեկ այլ ակումբ՝ «Գուանչժոու Էվերգրանդ»-ը, 42 մլն է վճարել Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի համար։
3357 | 0
Facebook