Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե տարածքը մեր ենթակայության տակ է, ապա անպայման կազատեն աղբից». Արմավիրի մարզպետ

16:33, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
«Եթե տարածքը մեր ենթակայության տակ է, ապա անպայման կազատեն աղբից». Արմավիրի մարզպետ

Երևան բերող ճանապարհին` Արմավիրի մարզի տարածքի աղբավայրերի մասին են աղաղակում քաղաքացի Զարուհի Մուրադյանի հրապարակած լուսանկարները:

Այս խնդրին բազմիցս անդրադարձել է «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Լավ, այս աստիճանի անտարբերություն, անգործություն որքա՞ն կարելի է հանդուրժել: Պարոն մարզպետ, պահանջում ենք վերացնել Երևանի մուտքի ճանապարհի աղբը»,- նման բովանդակությամբ հայտարարություն է օրերս տարածել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Ամռանը ևս այս խնդրի մասին բարձրաձայնել էր Բախշյանը` նշելով. «Զվարթնոցի հարակից տարածքում, որի կողքով անցնում են ՀՀ նախագահից սկսած բոլոր պաշտոնյաները, մասնավորապես Երևանի քաղաքապետը, տարածքային կառավարման նախարարը, Արմավիրի մարզպետը, չեք տեսե՞լ այդ աղբանոցը, որի մեջ արածում են կովերը, չե՞ք մտածել, որ դա ձեր անտարբերության վկան է և Հայաստանի մուտքի աղբանոցը սին է դարձնում երկիրը սիրելու մասին ձեր բոլոր խոսքերը: Մի՛ խոսեք, այլ՝ գործե՛ք»,- գրել էր Բախշյանը:

MAMUL.am-ի թղթակիցը փորձեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից պարզել, թե ինչո՞ւ այդ հատվածում աղբահանություն չի իրականացվում: «Խնդրին ծանոթ եմ, հանձնարարական է տրվել, որպեսզի ուսումնասիրեն այդ հատվածը: Եթե այն մեր ենթակայության տակ է, ապա անպայման այդ տարածքը ևս աղբից կազատեն»:

Նրա խոսքով` ուղղակի պետք է հասկանալ, թե ում ենթակայության տակ է գտնում նշված հատվածը: «Արմավիրում աղբահանություն միշտ էլ կատարվում է, քաղաքում նմանատիպ խնդիր երեբեք չի առաջացել»,- վստահեցրեց մարզպետը:

3689 | 0
Facebook