Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտից առաջ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ

17:06, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
Աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտից առաջ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ
     Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայանալիք բռնցքամարտի WBO վարկածով թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտից առաջ Ջեյմի Քավանայի և Անտոնիո Ժոաու Բենթուի կշռման արարողության ընթացքում տաղավար են մուտք գործել 3 մարդ ոստիկանական համազգեստով և ավտոմատներից կրակ են արձակել։ Իռլանդական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ հանցագործները հստակ մարդկանց էին մտադիր սպանել։ Արդյունքում երեք հոգի հրազենային վնասվածքներ է ստացել, իսկ մեկ մարդ սպանվել։ Ոստիկանությունը սկսել է գործի քննությունը։ Կասկածվում է, որ զինված հարձակումը կապված է Քավանայի ընտանիքի վարած կրիմինալ պատերազմի հետ։ Նշենք, որ Բենթուի հետ մենամարտն առաջինը կլիներ Քավանայի համար՝ հոր և հորեղբոր սպանությունից հետո։ Միջադեպի արդյունքում մենամարտը չեղյալ է հայտարարվել։
15458 | 0
Facebook