Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են հանրապետության առաջատար դպրոցները

16:06, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
Հայտնի են հանրապետության առաջատար դպրոցները

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկայացրել է հանրակրթական դպրոցների վարկանիշավորման գործընթացի արդյունքները:

Առաջատար եռյակում են՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հիմնական դպրոցը, Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցը և Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը: Բացի մայրաքաղաքային դպրոցներից, առաջատարների թվում են Շիրակի, Սյունիքի, Լոռու դպրոցները:

«Դպրոցները շատ տարբեր են` կազմակերպաիրավական ձևով, կրթական ծրագրերով, աշակերտների թվով, աշխարհագրական տեսակետից, հետևաբար, մենք դպրոցները բաշխել ենք ըստ իրենց հիմնական չափանիշների և համեմատել ենք միևնույն խմբում եղած դպրոցները (ինչպես խոշոր քաղաքային, այնպես էլ գյուղական դպրոցները): Խնդիրը չեմպիոնին հայտնաբերելը չէ, իրականում ախտորոշման խնդիր է դրված՝ եղած խնդիրները վեր հանելու»,- ասել է Աշոտյանը:

ԿԳ նախարարի խոսքով` այս տեղեկատվությունը կարևոր է շատերի համար` ծնողների` հասկանալու համար դպրոցի ուժեղ և թույլ կողմերը, տնօրենների և մանկավարժների՝ որպեսզի հասկանան` որտեղ է դպրոցների խնդիրը կամ մրցակցային առավելությունը, ինչպես նաև նախարարության համար` լավագույններին խրախուսելու, բայց նաև մյուսներին աջակցելու ծրագիր մշակելու համար:

21829 | 0
Facebook