Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անցած շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 5600 կրակոց

14:33, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
Անցած շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 5600 կրակոց
     ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետից, ինչպես նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 5600 կրակոց:
     ՊԲ առաջապահ զորամասերը շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, պատասխան քայլերի դիմում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
2902 | 3
Facebook