Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ի կողմից 34 ահաբեկչական խմբավորումներ են կռվում. Բան Կի Մուն

13:00, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
ԴԱԻՇ-ի կողմից 34 ահաբեկչական խմբավորումներ են կռվում. Բան Կի Մուն

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ աշխարհի 34 ահաբեկչական խմբավորումներ հավատարմության երդում են տվել Սիրիայում և Իրաքում հաստատված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը և կռվում են վերջինի կողմից: Ինչպես գրում է Reuters-ն, այս մասին ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հայտնել է Անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում:

Բան Կի Մունի կարծիքով` այդ թիվը կարող է աճել նաև 2016թ. ընթացքում: Նա նշել է նաև, որ ԴԱԻՇ-ը համարվում է աշխարհի ամենահարուստ ահաբեկչական խմբավորումը, քանի որ, ըստ տվյալների, այն 2015թ. ընթացքում 400-500 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել` գոյացած նավթի և նավթամթերքի վաճառքից:

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները նաև հարկեր են վերցնում իրենց գրաված տարածքներում ապրող և աշխատող մարդկանցից: «ԴԱԻՇ-ը տարածվում է անհավանական արագ տեմպերով: Անհրաժեշտ է, որ ՄԱԿ անդամ երկրները մեծ ուշադրություն հատկացնեն այս խնդրին և ավելացնեն ահաբեկիչ ծայրահեղականների դեմ իրականացվող օդային հարվածների թիվը»,- հավելել է Բան Կի Մունը:
8712 | 0
Facebook