Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քերին մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում կանանց և երեխաներին սպանելու համար

11:31, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
Քերին մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում կանանց և երեխաներին սպանելու համար

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները հանգեցրել են այդ երկրում մեծ թվով խաղաղ բնակիչների մահվան: Ինչպես գրում է CNN-ը, Քերին հայտնել է, որ այդ ամենի պատճառը Ռուսաստանի` Սիրիայում կիրառվող ազատ անկման ռումբերն են:

«Դրանք ճշգրիտ ռումբեր չեն, ինչի պատճառով էլ դրանց կիրառման հետևանքով մեծ թվով անմեղ բնակիչներ են զոհվում, որոնց թվում նաև` կանայք և երեխաներ: Այդ ամենը պետք է դադարեցվի»,- հայտարարել է Քերին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի հետ հանդիպումից հետո:

ԱՄՆ-ի պետքարտուղարն անդրադարձել է նաև Սիրիայում հրադադար հաստատելու խնդրին` նշելով, որ իրենք չեն պատրաստվում այդ հարցում ընդունել Ռուսաստանի կողմից արված առաջարկները: «Ռուսաստանը վերջին շրջանում Սիրիայում հրադադար հաստատելու վերաբերյալ մի քանի կառուցողական գաղափարներ է առաջարկել, սակայն դրանք զուտ խոսակցություններ են և բացառապես օգտագործվում են ժամանակը ձգելու և Սիրիայում իրենց ռմբակոծությունները շարունակելու համար: Ոչ ոք չի պատրաստվում ընդունել այդ առաջարկները»,- հայտարարել է Քերին:
8075 | 2
Facebook