Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

22 գյուղական համայնք կմիավորվի երեք խոշոր համայնքների շուրջ

21:40, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
22 գյուղական համայնք կմիավորվի երեք խոշոր համայնքների շուրջ

Համայնքների խոշորացման ծրագրով փետրվարի 14-ին Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում համայնքապետի ընտրություններից 22 գյուղական համայնք կմիավորվի երեք խոշոր համայնքների շուրջ։

Տաթև համայնքի խոշորացման արդյունքում կմիավորվեն Տաթև, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները: Միավորված համայնքի կենտրոնը կլինի Շինուհայրը` համեմատաբար զարգացած ենթակառուցվածքների և բնակչության առավել մեծ թվի պատճառով։

Տաթև համայնքում համայնքապետի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու` ՀՀԿ ներկայացուցիչ, Տաթև գործող համայնքապետ Մուրադ Սիմոնյանը, անկուսակցական Իգոր Աբրահամյանը և Վարշամ Բագրատյանը:

Տավուշի մարզում Դիլիջան կենտրոնի շուրջ կմիավորվեն Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները: Համայնքապետի ընտրություններում կպայքարեն ՀՀԿ-ական, Դիլիջանի ներկայիս համայնքապետ Արմեն Սանթրոսյանը և անկուսակցական Ժորա Սահաբալյանը:

Լոռու մարզի Թումանյան համայնքի շուրջ կմիավորվեն Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները: Համայնքապետի ընտրություններում առաջադրված է մեկ թեկնածու` ՀՀԿ անդամ, Թումանյան համայնքի գործող ղեկավար Լևոն Զավարյանը: Ավելի վաղ հայտնի էր, որ թեկնածուներից մյուսը` Թումանյանի քաղաքապետարանի 1-ին կարգի մասնագետ Էդգար Պետրոսյանն, ինքնաբացարկ էր հայտարարել:

Փոքր համայնքների գործող ղեկավարներից ոչ մեկն իր թեկնածությունը չի առաջադրել։

7831 | 1
Facebook