Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ոչինչ չեմ արել». Պերմյակովն ասել է սահմանապահներին

18:20, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
«Ես ոչինչ չեմ արել». Պերմյակովն ասել է սահմանապահներին

Գյումրիի ռազմաբազայում Ավետիսյանների գործով դատական նիստում շարունակվում է հարցաքննվել ռազաբազայի սպա Միխայիլ Խաչատրյանը:

Նա պատմել է, որ Պերմյակովին ձերբակալելուց հետո, վերջինին հարցրել է` սպանությունը դո՞ւ ես կատարել։ Պերմյակովն էլ պատասխանել է` «Ոչ։ Ես ոչինչ չեմ արել»:

Ավետիսյանների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին, թե ինչ վիճակում էր Վալերի Պերմյակովը, սպան պատասխանել է, որ ոչ մի կասկածելի բան չի նկատել:
     Նշենք, որ ռուսական ռազաբազայի սպա Միխայիլ Խաչատրյանը պատմել էր, որ երբ տեղեկացրել են, որ ռազմաբազայից զինվոր է փախչել, իրենք շներով դուրս են եկել նրան փնտրելու։ Ի դեպ, այս վկայի նախաքննական ցուցմունքները և այսօրվա պատասխաններն Ավետիսյանների իրավահաջորդների պաշտպանները գնահատել են խիստ հակասական:
    

8864 | 4
Facebook