Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ-ն առաջադրել է ՄԻՊ-ի իր թեկնածուին

16:41, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
ՀՀԿ-ն առաջադրել է ՄԻՊ-ի իր թեկնածուին

Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Հանրապետական խմբակցության նիստը, որտեղ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի հարցը:

Ի վերջո, ՀՀԿ խմբակցությունը որոշում է կայացրել ՄԻՊ-ի թեկնածու առաջադրել Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, ով նույնպես մասնակցում էր այդ քննարկմանը:

MAMUL.am-ի թղթակցի այն հարցին` արդյոք ինքը համաձայնվե՞լ է իր թեկնածության առաջադրմանը, Թաթոյանը պատասխանել է. «Այո, համաձայնվել եմ, իմ թեկնածությունն առաջադրեց Հովհաննես Սահակյանը: Համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել և աշխատել օմբուդսմենի առջև դրված խնդիրներին համարժեք»:

Վերջինը տեղեկացրել է, որ տարիներ շարունակ աշխատել է ՄԻՊ-ի գրասենյակում և պատկերացնում է իր աշխատանքը:

«Ընդամենը առաջադրված եմ որպես թեկնածու, հանձնաժողովում դեռ քննարկումներ կլինեն, այդ հարցերը այնտեղ կքննարկենք»:

3872 | 2
Facebook