Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Porsche Panamera նոր ունիվերսալը նկատվել է թեստերին

00:26, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Porsche Panamera նոր ունիվերսալը նկատվել է թեստերին

Porsche ընկերությունն սկսել է Panamera նոր ունիվերսալի փորձարկումները: Ֆոտոլրտեսներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել ավտոմեքենան ճանապարհային փորձարկումների ժամանակ: Ինչպես հաղորդում է Motor 1-ը, նորույթն ստանալու է նախածանց Shooting Brake անվան մեջ և կարող է ներկայացվել արդեն այս տարի:
     Մեքենայի դիզայնը նման է լինելու Panamera Sport Turismo կոնցեպտին: Ավտոմեքենան ստանալու է երկար և տափակ տանիք, ինչպես նաև ավելի արտահայտված հետևի հենակներ: Panamera Shooting Brake-ի սրահում տեղադրելու են նոր նստատեղեր, երկու թվային դիսփլեյով սարքավորումների պանել, ինչպես նաև վերանայված կենտրոնական կոնսոլ: Անալոգային կոճակները կփոխարինեն սենսորներով:
     Ավտոմեքենան կառուցելու են MSB հարթակի վրա, ինչի շնորհիվ մեքենան ընթացիկ սերնդից զգալիորեն թեթև կլինի: Մոդելի ստանդարտ տարբերակի շարժիչների շարքը կներառի մի քանի V6 և V8 շարժիչներ: Մեքենայի սրահում կտեղադրեն նոր նստատեղեր և ուրիշ կենտրոնական կոնսոլ: Անալոգային կոճակները կփոխարինեն սենսորներով: Վարորդին հասանելի կլինի նաև մեծ դիսփլեյով նոր տեղեկատվական-զվարճանքային համակարգը:

7460 | 0
Facebook