Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Audi-ն ներկայացրել է RS Q3 քրոսովերի գերհզոր տարբերակը

01:01, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
Audi-ն ներկայացրել է RS Q3 քրոսովերի գերհզոր տարբերակը

Audi ընկերությունը ներկայացրել է RS Q3 քրոսովերի նոր տարբերակը: Ավտոմեքենան ստացել է 2,5-լիտրանոց բենզինային շարժիչ, որն ունի 367 ձիաուժ հզորություն: Ինչպես հաղորդում է բրենդի մամուլի ծառայությունը, RS Q3 performance անվամբ մոդելի շնորհանդեսը տեղի կունենա 2016թ. մարտին, Ժնևի ավտոսրահում:
     Մինչև 100կմ/ժ նորույթը զարգացնում է 4,4 վայրկյանում: Ստանդարտ կոմպլեկտավորմամբ ավտոմեքենայի առավելագույն արագությունը 270կմ/ժ է: Վառելիքի ծախսը չի գերազանցում 8,6լ 100կմ ճանապարհի վրա: Շարժիչն աշխատում է յոթաստիճան S tronic տրանսմիսիայի հետ համատեղ:
     Audi RS Q3 performance-ի RS սպորտային կախոցը 22մմ-ով ցածր է, քան Audi Q3-ինը: Հաճախորդներին հասանելի կլինի նաև Audi RS sport suspension plus սպորտային կախոցը կարգավորումների երեք ռեժիմներով` comfort, auto и dynamic:
     Նորույթն ստացել է նաև նոր բամպերներ, ջերմափոխանակիչի ուրիշ ցանց, դիֆուզոր, սփոյլեր և 20-դյույմանոց անվասկավառակներ:

5314 | 0
Facebook