Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ի ավտոմեքենաները փորձարկում են անձրևային պայմաններում

23:10, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Google-ի ավտոմեքենաները փորձարկում են անձրևային պայմաններում

Google ընկերությունը որոշել է փորձարկել իր «անօդաչու» ավտոմեքենաները Քիրքլենդ փոքր քաղաքի ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա, հաղորդում է The Guardian-ը: Մինչ այդ «անօդաչու» ավտոմեքենաները փորձարկվում էին Քալիֆորնիայի և Տեխասի մայրուղիներում: Թեստերի անցկացման վայրի փոփոխումը կապված է նրա հետ, որ Google-ի ինժեներները ցանկանում են անցկացնել փորձարկումները կլիմայական անբարենպաստ պայմաններում, իսկ Քիրքլենդում գարնանը հաճախ են անձրևներ գալիս:
     Անձրևային եղանակը լուրջ խնդիր է ինքնավար ավտոմեքենաների համար: Անձրևը բացասաբար է ազդում լազերային տվիչների աշխատանքի վրա` փոքրացնելով դրանց գործողության շառավիղը, ինչպես նաև դժվարեցնում է կողային տեսախցիկների աշխատանքը: Բացի այդ, Քիրքլենդը տեղակայված է բլուրների վրա, ինչը կարող է ազդել ավտոմեքենայի նավիգացիոն համակարգի վրա:
     Նշենք, որ Google-ի «անօդաչու» ավտոմեքենաների փորձարկումների ժամանակ ավտոնոմ կառավարման համակարգը 272 խախտում է գրանցել: Բոլոր իրավիճակներում փորձարկողներն ստիպված են եղել վերցնել ավտոմեքենայի կառավարումն իրենց վրա: 13 դեպքերում վարորդների չմիջամտելը կարող էր բերել ճանապարհատրանսպորտային պատահարների:

9634 | 0
Facebook