Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վկայի պատասխանները հակասական էին». Լուսինե Սահակյանը` ռուս զինծառայողի վկայության մասին

16:16, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
«Վկայի պատասխանները հակասական էին». Լուսինե Սահակյանը` ռուս զինծառայողի վկայության մասին

Սահմանապահ ջոկատի սպա Միխայիլ Խաչատրյանի հարցաքննության հետ կապված` փաստաբան Լուսինե Սահակյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօրվա ցուցմունքներից պարզ դարձավ, որ որոնողական աշխատանքներ են կատարվել գիշերվա կեսին, ինչի մասին չեն տեղեկացրել քննիչներին. «Ակնհայտ է, որ ռուս զինծառայողներն ամբողջությամբ ինֆորմացիան չէին տրամադրել հայկական կողմի քննիչներին, այնինչ իրենց ցուցմունքներից պարզվում էր, որ որոնումները սկսվել են առավոտյան։ Սա նշանակում է, որ հայկական և ռուսական կողմերն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել»,- ասել է տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանը` հավելելով, որ վկայի պատասխանները հակասական էին:

4080 | 1
Facebook