Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում հարցաքննվում են Ավետիսյանների սպանության գործով վկաները

15:01, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Գյումրիում հարցաքննվում են Ավետիսյանների սպանության գործով վկաները

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով Վալերի Պերմյակովի դատավարությունը։ Նիստին հարցաքննվում են վկաներ: Նրանց թիվը 16 է. 14-ը`ռուսական սահմանապահ ջոկատի սահմանապահներ են, իսկ 2-ը` Շիրակի մարզի Երասգավորս գյուղի բնակիչներ։

Ինչպես նախորդ անգամ, վկաների հարցաքննության ընթացքում ձայնը չի հեռարձակվում:

Նշենք, որ հարցաքննվել է սահմանապահ ջոկատի սպա Միխայիլ Խաչատրյանը, ում կողմից էլ հենց ձերբակալվել էր Վալերի Պերմյակովը:

Նա հայտնել է, որ երբ տեղեկացրել են, թե ռազմաբազայից զինվոր է փախչել, իրենք շների հետքերով դուրս են եկել նրան փնտրելու: «Հրամանատարից հրաման ստացա գնալ սահմանային ուղեկալ: Երբ գնացի ուղեկալ, վերջին նորությունները լսել եմ այնտեղ: Դրանից հետո սկսել ենք ուժեղացված ռեժիմով աշխատել»,- պատմել է վկան` նշելով, որ 13-ի գիշերը, երբ հասել է ծառայության վայր, տեսել է լապտերի լույս է ընկած. «Երբ տեսա լույսը ու զորամասի հրամանատարին ասացի այդ մասին, թույլ ենք տվել, որ անծանոթը մոտենա: Երբ հարցրեցինք ո՞վ ես, ասաց՝ ձերոնցից եմ, գալիս եմ ձեր մոտ: Այդ պահին հասկացա, որ նա փնտրվող անձն է: Հրաման արձակեցի չշարժվել, բայց նա շարունակում էր շարժվել: Նախազգուշական կրակ արձակեցի, նա կանգ առավ, հրամայեցի պառկել գետնին: Դրանից հետո սահմանապահ ուղեկալ եկավ օպերատիվ խումբը: Նրա մոտ կային երեք հեռախոս, դրամական միջոցներ: Դրանից հետո սերժանտին խնդրեցի օգնել ինձ, տեղյակ ենք պահել զինվորական մասի հրամանատարին: Դրանից 30 րոպե անց ժամանել է հրամանատարը»:

Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, այդ թվում` 6 ամսական Սերյոժային։

3899 | 1
Facebook