Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Մահվան ճամփա»` աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը

00:03, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
«Մահվան ճամփա»` աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը

North Yungas Road (պաշտոնական անվանումը՝ «Մահվան ճամփա») ճանապարհի 40 կիլոմետրանոց լեռնային հատված է, որը դուրս է գալիս բոլիվիական խոշորագույն քաղաք Լա-Պասից: Նախկինում այս ճանապարհը քաղաքը շրջկենտրոն Կորոյկոյին միացնող միակ ճանապարհն է եղել: Թեև այժմ կառուցվել է նոր ու անվտանգ ճանապարհ, սակայն տեղաբնակներից շատերը շարունակում են դրանով ճամփորդել, իսկ զբոսաշրջիկները գնում են այնտեղ սուր զգացողությունների ետևից:

Երբ «Մահվան ճանապարհը» միակն էր 2 քաղաքների միջև, տարեկան այս բարձունքից 500 մ խորությամբ անդունդն է գլորվելիս եղել ավելի քան 100 ավտոմեքենա: Ամենամեծ վթարը տեղի է ունեցել 1984-ի հունիսի 24-ին, երբ անդունդն է գլորվել 100 հոգի տեղափոխող ավտոբուսը: Այս ճանապարհին հանդիպակաց ընթացող ավտոմեքենաների վարորդները դուրս են գալիս, բանակցում, թե ով ինչպես պետք է զիջի նեղ ճանապարհը: Այստեղ երթևեկելը շատ վտանգավոր է հատկապես անձրևների ժամանակ՝ նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում:

Այս ճանապարհով երթևեկողներն ավելի լավ է վարձեն տեղանքին քաջածանոթ գիդի: Անդունդից ներքև նայելիս պարզ երևում են փշրված ավտոմեքենաների կմախքներ, որոնց վարորդները ևս կարծել են, թե իրենք կկարողանան գլուխ հանել:

30416 | 0
Facebook