Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչու են ուշանում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները. պարզաբանում է Արամայիս Շահբեկյանը

15:08, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Ինչու են ուշանում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները. պարզաբանում է Արամայիս Շահբեկյանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման կարգը փոխվել է:
     Այսօր MAMUL.am լրատվական էին դիմել մի շարք ծնողներ, ովքեր հետաքրքրվում էին նպաստի ուշացման պատճառների մասին:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ երեխայի խնամքի համար հատկացվող նպաստն այս տարվանից «Փարոս» համակարգի փոխարեն իրենց ծառայությունն է վճարելու:

Նրա խոսքով` ուշացման պատճառը զուտ տեխնիկական է. «Նպաստները կսկսվեն վճարվել փետրվարի 10-15-ն ընկած ժամանակահատվածում: Տեխնիկական աշխատանքներ են կատարվում մի ծառայությունից մյուս ծառայություն նպաստը փոխարինելու կապակցությամբ: Ուստի, այդ աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբեր ամսվա դիմումների հիման վրա` վճարումը, որը պետք է կատարվեր հունվար ամսին, ինչպես նաև` հունվար ամսվա դիմումների վճարումները միասին, կսկսվեն վճարվել փետրվարի 10-15-ը: Եվ երբ համակարգը կընկնի իր բնականոն հունի մեջ, այսուհետ կվճարվի ամսվա սկզբին»,-պարզաբանեց նա:
5430 | 0
Facebook