Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանն` իր դեմ ստորագրահավաքի մասին

14:26, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Նաիրա Զոհրաբյանն` իր դեմ ստորագրահավաքի մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փակված է համարում կոալիցիայի թեման: «Այդ թեման փակված է, բայց մեր խմբակցությունում կան գործընկերներ, որոնք այլ կերպ են մտածում: Մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց տեսակետին, ու վստահ ենք, որ իրենք էլ մեր տեսակետին են հարգանքով վերաբերվում»: MAMUL.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք ճի՞շտ են այն լուրերը, որ ԲՀԿ-ի մի մասը կողմ է այս պահին իշխանությունների հետ կոալիցիա կազմելուն, պատգամավորն ասաց, որ ինքը և մի քանի գործընկերներ դեմ են, որ հիմա կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ, քանի որ կարճաժամկետ համագործակությունն արդյունավետ չեն համարում: Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, որ, վերջինի կուսակիցներն իր դեմ ստորագրահավաք են սկսել, Զոհրաբյանն արձագանքեց, որ մամուլն իր «ներքին խոհանոցից» հրապարաում է ինֆորմացիաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում. «ԲՀԿ-ն մինչև խորհրդարանական ընտրությունները, որևէ ֆորմատով՝ կլինի անունը կոալիցիա, թե Վարդուշ, Հայկուշ` չի լինելու ՀՀԿ-ի հետ, որովհետև ես ինչպես հասկացա, դաշնակցական մեր գործընկերները կոալիցիա բառն առանձնապես չեն սիրում»:

4673 | 0
Facebook