Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կա´մ ամուսնանում են, կա´մ բաժանվում են». Զուրաբյանը` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին

13:46, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
«Կա´մ ամուսնանում են, կա´մ բաժանվում են». Զուրաբյանը` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին

«Շատ հուզիչ մի դրամա է ծավալվում մեր աչքերի առջև: Խոսքս վերաբերում է կոալիցիայի սերիալին: Ճիշտն ասած ինձ զարմացնում է, թե ինչու են կոալիցիայի մասին հայտնում ու հետո սկսում բանակցել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանն այդ կոալիցիան լուրջ կհամարեր, եթե քննարկումների ավարտից հետո միանգամից հայտարարություն արվեր: «Նպատակը միգուցե դա էր, որ ամբողջ ազգին ներքաշեին այդ սերիալի դիտման գործընթացի մեջ: Կա´մ ամուսնանում են, կա´մ բաժանվում են, կա´մ ներկայացնում են իրար ինչ-որ մեղադրանքներ... Կարծում եմ` վատ չեն մտածել, եթե մտածել են մի քիչ զվարճացնել ժողովրդին: Սակայն դա կարող է ձանձրալի դառնալ: Սցենարիստներին առաջարկում եմ` մի փոքր նոր բան մտցնել սերիալի մեջ»:

Զուրաբյանն ընդգծեց, որ կոալիցիան ձևավորվում է անհուսությունից: «Փորձում են կոալիցիայով լրացնել լեգիտիմության պակասը»,-ասաց նա:

Անդրադառնալով ՄԻՊ թեկնածուին` Զուրաբյանը նկատեց, որ այս ընտրությունը վերահսկվում է հանրապետական կուսակցության կողմից: «Հանրապետականները խուսափում են դեմոկրատական սկզբունքի կիրառումից: Մենք հակված ենք չմասնակցել այդ գործընթացին: Ֆորմալ քննարկում դեռ չի եղել, այն կլինի ավելի ուշ»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ ինքն անձամբ համաձայն է Զարուհի Փոստանջյանի թեկնածության հետ:

3366 | 12
Facebook