Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Էրդողանը կործանում է Թուրքիան». Independent

14:00, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
«Էրդողանը կործանում է Թուրքիան». Independent

Մինչև 2002թ. Թուրքիայում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության իշխանության գալն, այդ երկիրը շարժվում էր զարգացման իր բնականոն հունով` հետևելով Աթաթուրքի` «խաղաղություն տանը, խաղաղություն սահամններից դուրս» կարգախոսին: Ինչպես գրում է բրիտանական Independent-ն, ամեն ինչ, սակայն, փոխվեց վերոհիշյալ կուսակցության և Ռեջեփ Էրդողանի իշխանության գալուց հետո:

Պարբերականը նշում է, որ թեև էրդողանը շարունակում է հաստատուն կերպով մնալ իշխանության գլխին, սակայն նրա վարած քաղաքականությունը կործանման եզրին է հասցրել ամբողջ Թուրքիան: Վերջինն Աթաթուրքի կարգախոսը փոխարինեց «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությամբ, ինչից հետո երկիրը մեկը մյուսի հետևից սկսեց խնդիրների մեջ մտնել իր հարևանների հետ, որոնցից հատկապես կարելի է առանձնացնել Սիրիան: Թուրքիան հասցրեց նույնիսկ թշնամական հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ` խոցելով վերջինի օդուժի կործանիչը: Բացի այդ, Էրդողանը կարողացավ խառնել երկիրը նաև ներսից` հրհրելով քաղաքացիական պատերազմ, քանի որ Էրդողանը Թուրքիայի առաջին նախագահն էր, ով հայտարարեց, որ երկրում քրդերի խնդիր կա և որոշեց նրանց դեմ պայքարել ուժի միջոցով:

Արդյունքում ստացվեց այնպես, որ երկիրը, որը ոչ վաղ անցյալում ՆԱՏՕ-ի կարգապահ դաշնակից և ԵՄ անդամ դառնալու հավանական թեկնածու էր, կանգնեց կործանման եզրին: Այս ամենի մեջ միակ տուժած կողմը ժողովուրդն է, ով չի կարող ոչինչ անել, քանի որ Էրդողանը երկրում բոլոր ընդդիմադիրներին և քննադատներին «դավաճան» և «ահաբեկիչ» է որակում:
9355 | 3
Facebook