Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ն անօրինական է ճանաչել Ասսանժի ազատազրկումը

13:36, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
ՄԱԿ-ն անօրինական է ճանաչել Ասսանժի ազատազրկումը

ՄԱԿ հատուկ աշխատանքային խումբն անօրինական է ճանաչել Ջուլիան Ասսանժի ազատազրկումն, ով 2012թ. թաքնված է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
     Ջուլիան Ասսանժը հայտնիություն է ձեռք բերել 2006-ին, երբ ստեղծել է WikiLeaks կայքը, որտեղ գաղտնի փաստաթղթեր էին հրապարակվում: 2010-ին WikiLeaks-ն ամերիկյան զինվորականների մասին տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է եղել Բաղդադում ամերիկյան հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության ոչնչացումը: Նույն թվականին կայքը հրապարակել է նաև շուրջ 250 հազար դիվանագիտական փաստաթուղթ:
     2010-ին Շվեդիայի պահանջով Լոնդոնի օդանավակայանում Ասսանժին ձերբակալել են` սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքով: Ասսանժն իր հանդեպ ներկայացված մեղադրանքը չի ընդունել` նշելով, որ կանանց հետ կապ է ունեցել բացառապես վերջինների համաձայնությամբ: Ասսանժի փաստաբանները վստահ են, որ նրա հանդեպ մեղադրանքները պատվիրված են ու քաղաքական բնույթ են կրում, քանի որ WikiLeaks-ի հիմնադիրը հարուցել է շատ երկրների` մասնավորապես ԱՄՆ-ի զայրույթը:

8415 | 0
Facebook