Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև կռիվ գցելն անհույս գործ է». Աղվան Վարդանյան

12:45, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
«ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև կռիվ գցելն անհույս գործ է». Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, այսօր, ԱԺ ճեպազրույցում` խոսելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին ասաց, որ տարբեր կողմերից փորձեցին պառակտել իրենց, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի մեջ կռիվ գցել` չստացվեց:

«Ունենք խնդիրներ, որոնք աշխատանք, քննարկումներ և ժամանակ են պահանջում, հնարավոր համագործակցության արդյուքնում՝ մենք պետք է մեր հանրությանը ասելիք ունենանք, թե ի՞նչ ենք ծրագրում անել, ինչպե՞ս ենք համագործակցում, պատասխանատվությունը, ոլորտները…»:

Լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ-ն փակված համարեց ՀՀԿ-ի հետ համագործակցությունը՝ ասելով, որ մեկ տարվա ընթացքում արդյունավետ չէ համագործակցելը, Վարդանյանն արձագանքեց. «Այն, ինչ որոշում է ԲՀԿ-ն, իր խնդիրն է: Մենք, իհարկե, ասել ենք, որ բնական հունով համագործակցությունն ընտրություններից հետո է լինելու, բայց ասել ենք նաև, որ մենք նոր իրավիճակում ենք, մենք ունենք հսկայական աշխատանք՝ գոնե սկսելու նոր համակարգը կյանքի վերածելու, ու գտնում ենք, որ ուժերի վերամիավորումը կարող է արդյունք տալ: Հանրապետականը «Զվարթնոց» չէ, նույնիսկ Դաշնացությունը «Զվարթնոց» չէ: Պարզ է, որ կլինեն տարբեր մոտեցումներ, բայց ամեն մի ուժ գոնե ունենում է իր հստակ առանցքը: Ես վստահ եմ՝ եթե մենք համոզված չլինենք, որ ճիշտ բան ենք անում, չենք անի»:

Պորտֆելների հարցում ո՞րն է սկզբունքային ՀՅԴ-ի համար, հարցին էլ` Վարդանյանը պատասխանեց, որ այնպես չէ, որ ինչ-որ պաշտոններ առանցքային են, ուղղակի հիմա քննարկվում են, թե ով որ պաշտոնում լավ կաշխատի: «Կռիվ գցելն անհույս գործ է, մենք լուրջ մարդիկ ենք, մենք մեր ասածների տերն ենք, մեր ասածներից չենք հրաժարվել»,-եզրափակեց Վարդանյանը:

3544 | 3
Facebook