Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանյան որ բանկերն են ներգրավում ռուբլով ավանդներ իրավաբանական անձանցից

12:11, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Հայաստանյան որ բանկերն են ներգրավում ռուբլով ավանդներ իրավաբանական անձանցից

Հայաստանում գործող բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, ռուբլով հետևյալ ավանդներ են առաջարկում իրավաբանական անձնաց

Ռուբլով առաջարկվող ավանդների եկամտաբերությամբ առաջատարը «ՊրոԿրեդիտ Բանկ»-ն է, այստեղ առաջարկվում է «ՌԴ ռուբլով» ավանդ` 8% եկամտաբերությամբ:
     Իրավաբանական անձանցից ներգրավվող ավանդերի եկամտաբերության տեսանկյունից ցուցակում հաջորդն «Արդշինբանկ»-ն է, որտեղ առաջարկվում է «Ստանդարտ» ավանդը` 7.5-7% (և այլն) եկամտաբերությամբ:
     Հաջորդը «Յունիբանկ»-ն է, որտեղ իրավաբանական անձանց առաջարկվում են AMD/RUR և «Յունի-կորպորատիվ» ավանդները` 7% եկամտաբերությամբ: AMD/RUR և «Յունի-կորպորատիվ» ավանդները «Յունիբանկ»-ում առաջարկվում են նաև 6% և 5% եկամտաբերությամբ:
     Ռուբլով ավանդներ գործում են նաև «Ամերիաբանկ»-ում. «Ժամկետային» ավանդի եկամտաբերությունը 6.5% է:

Իրավաբանական անձանց ռուբլով ավանդներ առաջարկում է նաև «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը. այնտեղ գործում է «Դասական» ավանդ` 4.5%-ից մինչև 1.5% եկամտաբերությամբ: «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ն առաջարկում է նաև «Կուտակվող ժամկետային» ավանդ` 3.5% եկամտաբերությամբ:

Ռուբլով ավանդ իրավաբանական անձանց առաջարկվում է նաև 1% եկամտաբերությամբ` «Յունիբանկ»-ում և «Առեկսիմբանկ Գազպրոմբանկ»-ում:

Վերը նշված բոլոր ավանդերի պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Ռուբլով առաջարկվող ավանդների եկամտաբերությամբ` վարկանիշային աղյուսակը գլխավորում է «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ը:

3898 | 0
Facebook