Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան մտադիր է Թուրքիայի աջակցությամբ ցամաքային զորք ուղարկել Սիրիա

12:05, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Սաուդյան Արաբիան մտադիր է Թուրքիայի աջակցությամբ ցամաքային զորք ուղարկել Սիրիա

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ մտադիր է մի քանի հազարից բաղկացած զորք ուղարկել Սիրիա` այնտեղ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին գրում է Guardian-ը:

Սաուդյան Արաբիան հայտնել է նաև, որ իրենց այդ որոշումը հնարավոր կլինի իրագործել Թուրքիայի հետ համագործակցությամբ և վերջինի աջակցությամբ, քանի որ թե´ Սաուդյան Արաբիան և թե´ Թուրքիան դեմ են Ասադի ռեժիմին և կարծում են, որ սիրիական հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել միայն Դամասկոսի վրա ճնշումներ գործադրելու միջոցով: «Սաուդյան Արաբիան պատրաստ է մասնակցել Սիրիայում ցանկացած ցամաքային գործողության, որը կառաջարկի հակաիսլամիստական կոալիցիան»,- հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Աղբյուրը նշում է նաև, որ Միայալ Նահանգները հայտարարել է, որ պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու մտադրությունը:

8634 | 1
Facebook