Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2017-ին Kia-ն նոր հետևաքարշակային սեդան կթողարկի

12:53, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
2017-ին Kia-ն նոր հետևաքարշակային սեդան կթողարկի
     Kia ընկերությունը մշակում է հետևաքարշակային համակարգով նոր սպորտային սեդան, հաղորդում է Reuters-ը: CK ինդեքսով մոդելի արտադրությունը մեկնարկելու է 2017թ մայիսին: Նորույթի հիմնական մրցակիցներն են համարվում Audi A5 Sportback-ն ու BMW 4-Series GranCoupe-ը Մեքենան հավաքվելու է Հարավային Կորեայի գործարանում: Ընդհանուր առմամբ ընկերությունը պլանավորում է արտադրել տարեկան մոտ 60000 սպորտային սեդան: Ավտոմեքենայի շարժիչային գամմայի մեջ կմտնեն, 2,0-, 2,2- և 3,0-լիտրանոց բենզինային շարժիչներ: Մնացած տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում:
5934 | 0
Facebook