Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկրում նկատվում է օնկոլոգիական հիվանդությունների աճ». այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

17:21, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
«Երկրում նկատվում է օնկոլոգիական հիվանդությունների աճ». այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

«Երկրում նկատվում է օնկոլոգիական հիվանդությունների աճ: Վերջին տասը տարվա ընթացքում հիվանդների թիվն աճել է 2000-ով»,- այսօր հայտնեց ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռաֆայել Սարգսյանը:

Նրա խոսքով` ճիշտ կենսակերպի դեպքում կարելի է դեպքերը նվազեցնել: «Հիվանդացությունը հնարավոր է 30 տոկոսով նվազեցնել, եթե մարդիկ հրաժարվեն վնասակար քաղցկեղածին սովորություններից: Դրանք են` ծխելը, ալկոհոլային խմիչքների օգտագործումը, ոչ առողջ ապրելակերպը, ճարպակալումը և այլն: Կարևոր գործընթացքներից մեկը դա քաղցկեղային հիվանդությունների ախտորոշումն է, ռիսկի խմբերի կազմավորումն ու այդ մարդկանց վերահսկողության տակ վերցնելը, ինչպես նաև հարկ եղած դեպքում բուժում կազմակերպելը»,- նշեց մասնագետը:

Նրա համոզմամբ` վաղ ախտորոշումը բուժման արդյունքների բարելավման ռեալ ճանապարհներից մեկն է: «Վաղ փուլերում հայտնաբերված քաղցկեղով հիվանդություններն ավելի մեծ շանսեր ունեն բուժման, քան ավելի ուշ փուլերում հայտնաբերվածները: Բուժումը պետք է լինի հասանելի հասարակության բոլոր շերտերի համար՝ անկախ նրանց սոցիալական վիճակից: Բացի առողջանալուց նաև կարևոր է մարդուն հասարակություն վերադարձնելը` լիարժեք կյանքով ապրելու նպատակով»,- հավելեց նա: Մասնագետի խոսքով` կան մի խումբ հիվանդներ, որոնց օգնություն ցույց տալ այլևս հնարավոր չէ: «Նրանց համար պետք է կազմակերպել այնպիսի օգնություն, որպեսզի նվազեն կամ վերանան տառապանքները` ապահովելով որակյալ կյանք»:

4038 | 3
Facebook