Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Տիտանիկում կարող էին փրկվել գլխավոր 2 հերոսները». Քեյթ Ուինսլեթ

20:13, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
«Տիտանիկում կարող էին փրկվել գլխավոր 2 հերոսները». Քեյթ Ուինսլեթ

Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը հեռուստաշոուներից մեկի ժամանակ ներկայացրել է լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի հանգուցալուծման իր տարբերակը: Հիշեցնենք, որ Ջեյմս Քեմերոնի ֆիլմը նկարահանվել է 1997-ին:

Քեյթը վստահ է, որ հերոսուհի Ռոուզը կարող էր փրկել Լենարդո Դի Կապրիոյի կերտած հերոսին՝ Ջեքին: «Նա ինձ հետ կտեղավորեր դռան վրա»,- ասել է Քեյթը:

Ավելի վաղ ֆիլմի տխուր վերջաբանի մասին խոսելիս ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը բազմիցս հայտարարել էր, որ այդ դուռը պարզապես չէր դիմանա 2 անձի ծանրությանը և նրանց 2-ին էլ կխորտակեր: Սակայն հայտնի «Առասպելներ փշրողները» հաղորդման փարձագետները փորձարկում էին իրականացրել և պարզել, որ դուռը կմնար ջրի երեսին, եթե միաժամանակ նրա վրա բարձրանային 2 սիրահարները:

23140 | 0
Facebook