Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Այսպես շարունակվելու դեպքում կարող է սկսվել միգրանտների հակառակ հոսք». «168 Ժամ»

10:25, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
«Այսպես շարունակվելու դեպքում կարող է սկսվել միգրանտների հակառակ հոսք». «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «2015 թվականին ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով ՀՀ ուղարկվող գումարները (կամ պարզապես տրանսֆերտները)՝ նախորդ տարվա համեմատ 500 մլն դոլարով պակասել են։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2015 թվականին տրանսֆերտների տեսքով Հայաստան է մտել 1 մլրդ 623.6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ 2014 թվականին այդ ցուցանիշը 2 մլրդ 123,6 մլն դոլարի չափ էր։

Ընդ որում, ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտները նվազել են ավելի մեծ չափով՝ 553 մլն դոլարով եւ կազմել շուրջ 1 մլրդ դոլար։ Սակայն նույն ժամանակահատվածում դեպի Ռուսաստան ուղարկվող գումարները ավելացել են 29.7 մլն դոլարով եւ կազմել 282.5 մլն դոլար։

Հայաստան-Ռուսաստան տրանսֆերտների վիճակագրությունը կարող է վկայել այն մասին, որ արդեն տեղի հայրենակիցներն են որոշ դեպքերում գումարով օգնում ծանր կացության մեջ հայտնված իրենց բարեկամներին։ Ու գնալով ավելի հավանական է դառնում, որ այսպես շարունակվելու դեպքում կարող է սկսվել միգրանտների հակառակ հոսք՝ Ռուսաստանից Հայաստան»:

16721 | 13
Facebook