Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօրվա տվյալներով ֆիլտրը բավականին էֆեկտիվ էր». Արմեն Մուրադյանը` դպրոցներում անցկացվող ստուգումների մասին

17:33, չորեքշաբթի, 03 փետրվարի, 2016 թ.
«Այսօրվա տվյալներով ֆիլտրը բավականին էֆեկտիվ էր». Արմեն Մուրադյանը` դպրոցներում անցկացվող ստուգումների մասին

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից MAMUL.am-ի թղթակիցը հետաքրքրվեց սուր շնչառական վիրուսների տարածման ներկա իրավիճակի մասին: Նախարարը փաստեց, որ ներկա դրությամբ հիվանդների թիվը նվազել է և բացի նվազումից, դրական առաջխաղացում կա:

Մեր այն հարցին, թե մի շարք դպրոցներում աշակերտները ստուգում չեն անցել, նախարարը արձագանքեց, որ բոլոր դպրոցներում հատուկ աշխատանքներ են կատարվում. «Հատուկ վերահսկողություն է սահմանված` կապված դպրոցների և մանկապարտեզների վերաբացման հետ, հատկապես ֆիլտրային ակտիվ աշխատում ենք: Միայն առաջին օրը 600 երեխա էր հեռացվել ուսումնական հաստատություններից, մյուս օրը` 1058 երեխա: Զանգահարել են ծնողներին և համապատասխան բուժհաստատություններ: Այսօրվա տվյալներով արդեն, ֆիլտրը բավականին էֆեկտիվ էր»:

Մուրադյանը հերքեց հիվանդության մուտացիայի ենթարկվելու մասին տարածված տեղեկատվությունը. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նույն ենթատիպն է, ինչը 2009-ին էր, և մենք երկու ռեֆրենս լաբորատորիա ենք ուղարկել և մուտացիայի մասին տվյալներ չկան»,- եզրափակեց նախարարը:

4396 | 0
Facebook