Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՆ-ն կառավարությանը կներկայացնի առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարությունը

21:05, երեքշաբթի, 02 փետրվարի, 2016 թ.
ԱՆ-ն կառավարությանը կներկայացնի առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարությունը

Առաջիկայում կառավարության հավանությանը կներկայացվի առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը՝ հավանություն տալու անհրաժեշտությամբ:

Ինչպես նշված է որոշման նախագծում՝ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքերը գրանցվում են բնակչության առավելապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում, ինչի համար էլ խիստ կարևորվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համապարփակ և ընդհանրական ծրագրի ու միջոցառումների ցանկի մշակման և իրագործման անհրաժեշտությունը:

Առավել բարձր մահացության բերող երեք հիվանդություններն են՝ արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ) հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ և շաքարային դիաբետ:

3267 | 0
Facebook