Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

IQ-ն ընդդեմ EQ-ի. ինչ է զգացմունքային ինտելեկտը

23:03, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
IQ-ն ընդդեմ EQ-ի. ինչ է զգացմունքային ինտելեկտը
     Ինչո՞ւ են դպրոցում կամ համալսարանում գերազանց սովորողներից շատերն ավելի քիչ հաջողության հասնում, քան նրանք, ովքեր ուսանողական տարիներին դասվում էին «անհույսների ու անհաջողակների» շարքին: Նախկին գերազանցիկները հիշում են, թե ինչպես էին օգնում «ծույլիկներին» ստուգողական կամ կուրսային աշխատանք գրելիս: Բայց արի ու տես, որ ժամանակի ընթացքում նախկին ծույլերն ստվերում են թողնում գերազանցիկներին` հասնելով ավելի մեծ հաջողությունների:
     Ինչով է պայմանավորված այս հակասությունը:
     Պարզվում է` հաջող մարդիկ օժտված են զգացմունքային բարձր զարգացած ինտելեկտով: Հարվարդի գիտնականները պնդում են, որ հաջողության հասնելու համար IQ-ի դերը 20% է, ու եթե, օրինակ, մենեջերը բարձր IQ (Intelligence quotient) ունի, բայց նրա EQ-ն (emotional quotient) նվազագույնի է հասնում, դժվար թե նա ունակ լինի իր ներուժը լիարժեքորեն իրացնելու: Զարգացած զգացմունքային ինտելեկտ ունեցողը կարողանում է կայուն ձևով գնահատել անձնական հնարավորություններն ու սահմանափակումները: Կարողանում է արդյունավետորեն օգտագործել իր ուժեղ կողմերը: Պետք է նկատի ունենալ, որ IQ-ն կարող է տարիքի հետ նվազել, իսկ EQ-ն շարունակում է զարգանալ ամբողջ կյանքի ընթացքում:
6917 | 0
Facebook