Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Skoda-ն ցուցադրել է մեծ քրոսովերի նախատիպը

20:06, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
Skoda-ն ցուցադրել է մեծ քրոսովերի նախատիպը

Skoda ընկերությունը հրապարակել է մեծ քրոսովերի նախատիպի առաջին թիզերային լուսանկարները: Նախատիպը կրում է VisionS անվանումը և ներկայացվելու է 2016թ. մարտին, Ժնևի ավտոսրահում:
     Կոնցեպտի երկարությունը կազմում է 4,7մ, իսկ լայնությունը` 1,91մ: Ավտոմեքենան ստանալու է նստատեղերի 3 շարք, որոնցում կկարողանա տեղավորվել վեց ուղևոր: Նորույթն ստացել է լուսադիոդային օպտիկա, սփոյլեր, դյուրաձույլ անվասկավառակներ և ջերմափոխանակիչի ոչ մեծ ցանց:
     Ավտոմեքենան կառուցելու են Volkswagen Group-ի MQB մոդիֆիկացված հարթակի վրա: Տեխնիկական մյուս բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում:
     Ակնկալվում է, որ կոնցեպտի սերիական տարբերակն ստանալու է Kodiak անվանումը և ներկայացվելու է 2017թ. հոկտեմբերին, Փարիզի մոտոր-շոուին:
     Ըստ նախնական տվյալների` Kodiak-ի շարժիչների շարքի մեջ կմտնի երեք շարժիչ` 1,4-լիտրանոց (150 ձիաուժ) և 2,0-լիտրանոց երկու ագրեգատ (180 և 220 ձիաուժ): Բացի այդ, մեքենան ստանալու է 2,0-լիտրանոց (150 կամ 184 ձիաուժով) դիզելային շարժիչ:

5118 | 0
Facebook