Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Աշոտյանի արձագանքն Արամ Մանուկյանի ելույթին

15:38, երեքշաբթի, 02 փետրվարի, 2016 թ.
Արմեն Աշոտյանի արձագանքն Արամ Մանուկյանի ելույթին
     «Բժշկության մեջ նման երևույթ կա, կոչվում է ֆանտոմային ցավեր, երբ ասենք վերջույթի մի մասը գոյություն չունի, բայց մեկ է՝ ցավում է ու հիվանդին թվում է՝ գոյություն ունի: Խոսել հանրաքվեի մասին, քննարկել տեսակետներ, ինձ մոտ այդպիսի ցավերի տպավորություն է լինում»,- ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթին՝ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Ուսհաստատություններում հայտնաբերված քարոզչական խախտումները եզակի են եղել ու պատժվել են: Եթե ֆանտոմային ցավերից ենք խոսում, մի քիչ էլ ցավեցնեմ. ընդդիմադիրներն ավելի հաճախ են խախտել կրթական օրենսդրությունը, քան իշխանությունը. թռուցիկներ, պատերի վրա գրառումներ և այլն»,- հավելեց նախարարը:
     Ստորև Արամ Մանուկյանի՝ «Իշխանությունն իրավունք չունի ուսուցիչներին խուժանի հետ հավասար ներգրավելու ընտրակեղծիքների գործին» ելույթն է:
5740 | 2
Facebook