Խնդրում ենք սպասել...

Համացանց

WhatsApp-ն առաջ է անցել Facebook-ից

11:15, երեքշաբթի, 02 փետրվարի, 2016 թ.
WhatsApp-ն առաջ է անցել Facebook-ից

WhatsApp-ով ամեն ամիս շփվում է 1 միլիարդ մարդ: Այս մասին հայտնել է հավելվածի սեփականատեր Facebook ըներությունը: Այսպիսով, WhatsApp-ն առաջ է անցել Facebook-ից, որից ամեն ամիս օգտվում է 800 միլիոն մարդ:

Facebook-ի տվյալներով՝ ամեն օր WhatsApp-ով ուղարկվում է 42 միլիարդ նամակ և 250 միլիոն տեսանյութ:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցը ձեռք էր բերել WhatsApp հավելվածը 2014-ի փետրվարին՝ վճարելով 19 միլիարդ դոլար: Դա դարձել էր ընկերության պատմության մեջ խոշորագույն գործարքը:

27689 | 0
Facebook