Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Volkswagen-ը մշակելու է էլեկտրական կոմպակտվեն

20:03, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
Volkswagen-ը մշակելու է էլեկտրական կոմպակտվեն

Budd-e անվանմամբ նախատիպը դարձավ առաջին կոնցեպտը, որը Volkswagen ընկերությունը ցուցադրեց 2016թ.: Էլեկտրական կոմպակտվենին, ինչպես հայտնի դարձավ, երկար կյանք է սպասվում:
     Կոմպակտվենի սերիական մոդելը կհայտնվի Volkswagen-ի մոդելային շարքում մոտակա չորս տարիների ընթացքում: Ընտանեկան էլեկտրաքարի սերիական տարբերակը ոչ միայն արտաքնապես նման կլինի VW Budd-e-ն, բայց և կկառուցվի է նույն հարթակի վրա:
     Լաս Վեգասում ցուցադրված կոնցեպտը հագեցված է երկու էլեկտրաշարժիչներով առջևի և հետևի առանցքի վրա` 135 և 170 ձիաուժ հզորությամբ: Մինչև 100կմ/ժ այն կարող է զարգացնել 6,9 վայրկյանում:
     Բացի այդ, Budd-e ստացել է տեխնոլոգիական մի շարք նորույթներ: Օրինակ` արևային մարտկոցներ տանիքի վրա, մի շարք լրացուցիչ գործառույթներ ձայնի միջոցով կառավարելու հնարավորություն և միանգամից երեք մոնիտորից կազմված յուրահատուկ սարքավորումների վահանակ:

5057 | 0
Facebook