Խնդրում ենք սպասել...

Համացանց

Առողջապահության նախարարության հորդորը ծնողներին

16:05, շաբաթ, 30 հունվարի, 2016 թ.
Առողջապահության նախարարության հորդորը ծնողներին
     Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ կոչ ենք անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ: Հորդորում ենք առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է նրա առողջության համար։ Միաժամանակ երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։ Հորդորում ենք նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ: Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմեք ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար։ Խնդրում ենք չզբավել ինքնաբուժմամբ:
     Առողջապահական ողջ համակարգը ձեր կողքին է և պատրաստ ցանկացած օղակում ապահովելու ձեր ապաքինումը։

Կոչ ծնողներին Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական...

Posted by Anahit Haytayan on Saturday, January 30, 2016
17378 | 2
Facebook