Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի 50 ամենավտանգավոր քաղաքներից 21-ը գտնվում է Բրազիլիայում

23:03, ուրբաթ, 29 հունվարի, 2016 թ.
Աշխարհի 50 ամենավտանգավոր քաղաքներից 21-ը գտնվում է Բրազիլիայում

Մեքսիկայի՝ Հանրային անվտանգության ու քրեական արդարադատության քաղխորհուրդը կազմել է այն 50 քաղաքների ցանկը, որոնք առավել վտանգավոր են եղել զբոսաշրջիկների համար 2015 թվականին: Փորձագետները հաշվարկել են 300 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած սպանությունների քանակը: 50 ամենավտանգավոր քաղաքներից 41-ը գտնվում է Լատինական Ամերիկայի երկրներում՝ Մեքսիկայում, Կոլումբիայում, Սալվադորում, Գվատեմալայում և Վենեսուելայում, երկրներ, որտեղ ծաղկում է թմրավաճառքը, կաշառակերությունը և պարբերաբար բախումներ են տեղի ունենում տեղական խմբավորումների միջև:

Զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր քաղաքների ցանկն՝ ըստ երկրների
Զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր քաղաքների ցանկն՝ ըստ երկրների

Ամենավտանգավոր քաղաք ճանաչված Կարակասում՝ Վենեսուելայի մայրաքաղաքում, որն ունի 3,3 միլիոն բնակչություն, անցած տարի սպանվել է 3946 մարդ (120 սպանություն ամեն 100.000 բնակչին): Ցուցակում 2-րդ տեղում է Սան-Պեդրո-Սուլան՝ Հոնդուրասի՝ մեծությամբ 2-րդ քաղաքը՝ 110 սպանություն ամեն 100.000 բնակչին: 3-րդ տեղում է Սան-Սալվադորը Սալվադորում (108 սպանություն 100.000 բնակչին):

Ցուցակում են հայտնվել նաև ԱՄՆ 4 քաղաք՝ Սենթ Լուիսը, Բալթիմորը, Դեթրոյթը, Նոր Օռլեանը:

Հարավաֆրիկյան քաղաքներից ցուցակում ներառվել են Նելսոն Մանդելայի նեղուց քաղաքը և Յոհանեսբուրգը:

Զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր քաղաքների ցանկը
Զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր քաղաքների ցանկը

22146 | 0
Facebook