Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Արմեն Աշոտյանի հնարավոր պաշտոնանկության մասին՝ ՀՀԿ ԳՄ հաջորդ նիստին

14:35, ուրբաթ, 29 հունվարի, 2016 թ.
Արմեն Աշոտյանի հնարավոր պաշտոնանկության մասին՝ ՀՀԿ ԳՄ հաջորդ նիստին
     Արդեն մի քանի օր լուրեր են շրջանառվում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջիկա պաշտոնանկության մասին: Ասում են՝ վերջինը նշանակվելու է Բելգիայում ՀՀ դեսպան, իսկ ԿԳՆ պորտֆելը տրվելու է ՀՅԴ-ին: Ըստ լուրերի՝ նախարարությունում, սակայն, հանգիստ մթնոլորտ է, Աշոտյանի՝ ճամպրուկային տրամադրությունների մասին խոսակցություններն աշխատակիցները չեն հաստատում:
     Սպասվում է, որ ՀՀԿ ԳՄ` եկող շաբաթ տեղի ունենալիք նիստից հետո հստակություններ կմտցվեն կառավարությունում սպասվող կառուցվածքային և կադրային փոփոխությունների վերաբերյալ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
25281 | 21
Facebook