Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մշտապես սեռական ցանկությունից տառապող կանանց մասին

00:11, ուրբաթ, 29 հունվարի, 2016 թ.
Մշտապես սեռական ցանկությունից տառապող կանանց մասին
    

Նիմֆոմանիան (գերբարձր սեքսուալ ցանկություն) կանանց պաթոլոգիկ բարձրացած սեռական մղումն է, որը դրսևորվում է տարբեր անձանց հետ սեռական մերձեցման անզուսպ ձգտմամբ: Վիճակագրությունը փաստում է, որ այն հանդիպում է ոչ հաճախ՝ 2500 կնոջից մեկի մոտ, և առավել շատ արձանագրվում է տաք կլիմայական գոտիներում: «Այս համախտանիշը բնորոշվում է սեքսուալ հարաբերությունների մշտական պահանջով, որը բերում է չկառավարվող վարքի. սեքսուալ մղումն ուղղված է ցանկացած մարդու՝ անկախ տարիքից, արտաքինից և նույնիսկ՝ սեռից»,- կարդում ենք Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի կայքում:
     Անկանոն սեռական հարաբերությունները տարբեր զուգընկերների հետ համարվում է այն առանձնահատկությունը, որով նիմֆոմանիայով տառապող կինը տարբերվում է բարձր սեռական ցանկություն ունեցող կնոջից, վերջինը կարողանում է կառավարել իր սեքսուալ վարքը և ընտրում է որոշակի զուգընկեր:

Շատ և հաճախ՝ ահա տղամարդկանց մեծամասնության երազանքը: Նրանք պատրաստ են ամբողջ կյանքում փնտրել այնպիսի կնոջ, ով կկիսի իրենց այդ ցանկությունը: Բայց նիմֆոման կինը տառապում է իր այդ վիճակից, քանի որ անվերջանալի սեքսը չի բերում նրան փսիխոսեքսուալ բավարարություն, բազմակի օրգազմները չեն պարպում ներքին պարադոքսալ էներգիան:
     Մասնագետներն առանձնացնում են այդ ֆենոմենի առաջացման մի քանի պատճառ. այդպիսի վարքը բնորոշ է կանանց, ովքեր ունենեն տարբեր հոգեկան անոմալիաներ, օրինակ՝ մանիակալ փսիխոզ, հնարավոր է նաև՝ ձվարանների և հիպոֆիզի ուռուցքներ: Նորագոյացությունների զարգացման ժամանակ կնոջ մոտ սկսում է սրվել մշտական սեռական բարձր ցանկություն: Այդպիսի վիճակի կարող են հասցնել նաև հորմոնալ կտրուկ փոփոխությունները, որոշ դեղեր և նույնիսկ՝ հղիությունը: Այդ իմաստով վտանգավոր է նաև կիպ (խիստ ընդգրկող) հագուստը: Դա է պատճառը, հավանաբար, որ կանայք միջին դարերում համարվել են խիստ տարված սեքսուալ ակտիվությամբ. ընդգրկող կորսետը խթանում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ: Նիմֆոմանիայի պատճառ կարող են հանդիսանալ նաև անլիարժեքության կոմպլեքսը, սեփական գրավչության նկատմամբ անվստահությունը
     Բժիշկները ոչ արտահայտված դեպքերում խորհուրդ են տալիս պացիենտին ցրել մտքերը սեքսի մասին, լցնել, հագեցնել ամբողջ օրվա ժամանակահատվածը տարբեր առաջադրանքներով, ֆիզիկական վարժություններով, ուղղել սեռական էներգիան այլ ուղղությամբ՝ ժամանակ չթողնելով կպչուն մտքերի համար: Անհրաժեշտ է խուսափել սեքսուալ ցանկությունը գրգռող սննդատեսակներից՝ ծովամթերք, պանիր, շոկոլադ, հունական ընկույզ և այլն: Բարդացած դեպքերում իրականացվում է համապատասխան դեղորայքային թերապիա:

24804 | 1
Facebook