Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ոստիկանությունում համատարած պաշտոնանկություններ են

13:01, երեքշաբթի, 26 հունվարի, 2016 թ.
Ոստիկանությունում համատարած պաշտոնանկություններ են
     Հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրեր առաջ աղմկահարույց ելույթ է ունեցել` դիմելով ՃՈ աշխատակիցներին: Նա հայտարարել է, թե նրանք, ովքեր հարկահավաք կկազմակերպեն` մատով ցույց տալով, որ վերևներին են տալիս, ձեռքները կկտրի: Ասում են` ելույթից հետո համակարգում իրար հետևից պաշտոնանկություններ են սկսվել: Օրեր առաջ Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՃՈ առաջին գումարտակի առաջին դասակի հրամանատարը, այսօր էլ` ոստիկանության փոխգնդապետ Ռադիկ Խանզրադյանը: Ըստ լուրերի` շատերին զարմանալի է թվացել այս պաշտոնանկությունը, քանի որ վերջինը ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռազմիկ Խանզրադյանի ազգականն է, ով Վլադիմիր Գասպարյանի հետ աշխատում է երկար տարիներ, անգամ` մինչև ՀՀ ոստիկանություն տեղափոխվելը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
22116 | 9
Facebook