Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես է խորամանկ Էդիթ Պիաֆը փրկել ռազմագերիներին

18:20, երկուշաբթի, 25 հունվարի, 2016 թ.
Ինչպես է խորամանկ Էդիթ Պիաֆը փրկել ռազմագերիներին

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էդիթ Փիաֆը ելույթ է ունեցել Գերմանիայում գտնվող՝ ֆրանսիացի գերիների ճամբարում: Ճամբարներից մեկում գերյալները միշտ ցնծությամբ են դիմավորել իրենց հայրենակցուհուն, և հանկարծ Փիաֆը համերգի ժամանակ տարօրինակ ցանկություն է հայտնել` լուսանկարվել իր երկրպագուների հետ: Նրան չեն մերժել, և Փիաֆը լուսանկարվել է 120 գերիների հետ` խումբ առ խումբ: Այնուհետև լուսանկարները տարել է իր հետ Փարիզ` ի հիշատակ: Այստեղ ընդհատակյա մի արհեստանոցում խմբակային լուսանկարներից առանձնացրել են բոլոր 120 գերիների դեմքերն, ստեղծել առանձին լուսանկարներ, այնուհետև` անձը հաստատող կեղծ փաստաթղթեր:

Որոշ ժամանակ անց Պիաֆը դարձյալ ցանկություն է հայտնել ելույթ ունենալ իր սիրելի գերիների հետ և Գերմանիան դարձյալ չի մերժել: Երկշերտանի ճամպրուկի գաղտնի հատվածում երգչուհին ճամբար է մտցրել բոլոր 120 փաստաթղթերը և ելույթի ժամանակ ստորագրության պատրվակով դրանք բաժանել գերիների միջև: Այնուհետև, իրար միջև գաղտնի խորհրդակցելով, ամեն մեկը գտել է իր նկարով անձնագիրը, և հարմար առիթն օգտագործելով` փախել ճամբարից: Այսպես բոլոր 120 գերիներն էլ կարողացել են փախչել գերմանական գերությունից: Նրանցից շատերն այնուհետև գնացել են Էդիթ Պիաֆի համերգներին, ծնկաչոք շնորհակալություն հայտնել նրան և երգչուհու հետ հավասար արտասվել հուզմունքից:

12629 | 1
Facebook